zids-1456895689-800Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի համար չպետք է նշանակություն ունենա, թե ով կլինի մրցակիցը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում:

«Արքայական ակումբ»-ը 2:0 հաշվով առավելության է հասել «Ռոմա»-ի նկատմամբ և մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել:

«Նշանակություն չունի, թե որ թիմը կլինի մեր մրցակիցը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում: Մենք պետք է հաղթենք:

Հանգիստ կհետևենք վիճակահությանը: Իսկ այժմ մենք պետք է հանգստանանք և նախապատրաստվենք հաջորդ խաղին»,-Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել