Panorama.am-ը գրում է.

Միացյալ Նահանգները նորանոր պատժամիջոցներ կառաջարկեն ընդդեմ Իրանի, քանի դեռ «այս ռեժիմը չի հրաժարվել ԱՄՆ-ի և իր դաշնակիցների նկատմամբ ագրեսիվ և սադրիչ վարքից»: «Riafan.ru»-ի փոխանցմամբ, մեկնաբանելով նախօրեին Թեհրանի կողմից նոր բալիստիկ հրթիռների փորձարկման փաստը, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի մամլո խոսնակ Պոլ Ռայանը:

Վերջինիս խոսքով` Իրանի կողմից անցկացված հրթիռային փորձարկումները խախտում են միջազգային օրենսդրությունը:

Իր հերթին պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է այն մասին, որ պետության ղեկավարությունը կուսումնասիրի միջադեպը, և անհրաժեշտության դեպքում ՄԱԿ ԱԽ-ում առաջ կքաշի Իրանի նկատմամբ նոր «Միակողմանի միջոցառումների» սահմանման հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել