IRGC-Chief-Major-General-Mohammad-Ali-Jafari-HRԻրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական հրթիռները կարող են հասնել Իսրայել։ Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին:

«Նա, ով թշնամաբար է տրամադրված Իրանի հանդեպ, բնականաբար ավելի շատ կվախենա մեր երկրի ռազմական հնարավորություններից ու նվաճումներից։ Իսլամական հեղափոխության պահակազորի հրթիռների մեծ մասն ունի թռիչքի բավական հեռահարություն՝ հասնելու համար այն տարածք, որը զբաղեցվել է Իսրայելի սիոնիստական ռեժիմի կողմից»,- ասել է նա։

Ջաֆարին այդ հայտարարությունն արել է Իսլամական հեղափոխության պահակազորի օդատիեզերական ու հրթիռային ստորաբաժանումների կողմից հաջողությամբ բալիստիկ հրթիռներ փորձարկելուց հետո։ Ջաֆարին հայտարարել է, որ Իրանի հրթիռային պոտենցիալն ուղղված է բացառապես Իրանի ու հարևան երկրների անվտանգության ապահովմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել