Panorama.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: 

Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, հումանիտար և այլն, երկկողմ փոխգործակցությանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել