Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հասկանում է այն երկրպագուներին, ովքեր սուլոցներ են հասցեագրում թիմին:
Կոլումբիացի ֆուտբոլիստը հայտարարել է այդ մասին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռոմա»-ի դեմ խաղից հետո:
«Արքայական ակումբ»-ը հաղթանակ է տարել 2:0 հաշվով, իսկ թիմը քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել: «Ռեալ»-ի գոլերից մեկի հեղինակը Խամեսն է:
«Երկրպագուները ցանկանում են դիտարժան խաղ տեսնել: Իսկ երբ ամեն ինչ այնքան էլ լավ չի ստացվում, նրանք իրավունք ունեն սուլել մեզ: Ես փորձում եմ լավ խաղալ, իսկ նրանք գիտեն, թե երբ է դա ստացվում, երբ՝ ոչ: Սուլոցները նույնպես ֆուտբոլի մի մասն են»,- Marca-ն մեջբերում է Խամեսի խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել