Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռատոնի բժիշկ-ակնաբույժ և թերապևտ Ռանիա Հաշաբն ասում է, որ հետևյալ 5 մահացու վտանգավոր հիվանդությունները կարող են դիմակավորվել որպես գլխացավ:

1. Գլխուղեղի անևրիզմա: Հիվանդները հաճախ այն նկարագրում են որպես իրենց կյանքի ամենավատ գլխացավ: Անևրիզման կարելի է բուժել, եթե դիմել բժշկական օգնության նախքան նրա պատռվելը: Գլխուղեղի անևրիզմայի պատռվածքը անհապաղ չբուժելու դեպքում կարող է մահացու լինել:

2.Ժամանակավոր արթերիիտ (զարկերակների բորբոքում). Գլխուղեղի մեկ կամ 2 կիսագնդերում ցավը՝ ուտելիքը ծամելիս ցավի հետ մեկտեղ, գլխի մաշկի զգայունության բարձրացումը և տեսողության փոփոխությունները կարող են վկայել արթերիիտի մասին: Չբուժելու դեպքում հիվանդությունը կարող է կուրության բերել:

3. Փականկյունային գլաուկոմա. «Հիվանդները գանգատվում են գլխացավից և միաժամանակյա ցավից աչքում կամ աչքի հետևում»,- ասում է Հաշաբը: Հարակից ախտանիշները ներառում են՝ աչքերի կարմրություն, արցունքարտադրություն, տեսողության պղտորում, սրտխառնոց և լուսազգայնություն: Չբուժելու դեպքում այն բերում է կուրության:

4. Ներգանգային ճնշման բարձրացում: Եթե գլխացավն ի հայտ է գալիս հիմնականում օրվա առաջին կեսին, արթնանալուց հետո և ուղեկցվում է սրտխառնոցով և փսխումով, դա կարող է ահազանգել ներգանգային ճնշման բարձրացման մասին, ինչը բուժվում է դեղորայքով:

5. Մենինգիտ. Գլխացավը՝ սրտխառնոցով և փսխումով, պարանոցի մկանների կարկամությունը, տենդը, դողէրոցքը և ընդհանուր թուլությունը կարող են վկայել  մենինգիտի մասին: Գլխուղեղի և ողնուղեղի այս լուրջ բորբոքումը կարող է առաջանալ վիրուսային կամ բակտերիալ վարակից: Ախտորոշումը հաստատվում է ողնուղեղային հեղուկից կատարված պունկցիայի միջոցով, բուժումը կատարվում է հակաբիոտիկներով:

Փորձագետներն ասում են, որ եթե գլխացավը սովորական չէ և ուղեկցվում է ախտանիշներով, որոնք դուք առաջ չեք ունեցել, ապա անհրաժեշտ է անպայման բժշկի դիմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել