Tert.am-ը գրում է.

Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականն անդրադարձել է սիրիահայերի ռեստորանային գործունեությանը Հայաստանում:

Սիրիայի պատերազմից հետո Հայաստանում ապաստանած հազարավոր փախստականներից աղբյուրը ներկայացրել է Ճապաղջուրյանների և նրանց լահմաջոյանոցի պատմությունը:

Սիրիահայ Կայծը՝ Ճապաղջուրյանների ընտանիքից, բացահայտել է, որ սովորաբար «լահմաջունի»՝ լահմաջոյի պատրաստման համար ութ տեսակ համեմունք է օգտագործվում, սակայն հայաստանցի համտեսողների քիմքին համապատասխան այժմ իրենց լահմաջոն ավելի մեղմ կծվությամբ են պատրաստում:

Ներկայացվում է նաև Մանուշակ Կիրիզյանի պատմությունը, լահմաջոյի բաղադրատոմսեր: Աղբյուրը նշում է, որ լահմաջոն նորույթ չէ հայկական խոհանոցում, սակայն այժմ նոր՝ հալեպյան համուհոտ է ստացել:
 

Jabakhtchurian in his kitchen in Yerevan.

Learn how to make Jabakhtchurian’s signature dish.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել