Araratnews.am-ը գրում է.
Ամերիկյան Միչիգան նահանգի մեծ մասում տեղի ժամանակով 07:00-ին մեկնարկել է նախնական ընտրությունների՝ փրայմերիզի քվեարկությունը: Մեկ ժամ անց կկարողանան քվեարկել նաեւ ժամային այլ գոտում գտնվող մյուս շրջաններում, ինչպես նաեւ Միսիսիպի նահանգում:
Ըստ ՏԱՍՍ-ի, եւս երկու ժամ անց հանրապետականները նախնական ընտրություններ կսկսեն Այդահո նահանգում, իսկ ավելի ուշ՝ տեղի ժամանակով 18:00-ին, Հանրապետական կուսակցության ակտիվի հավաքներ կանցկացվեն Հավայան կղզիներում:
Փրայմերիզի եւ կուսակցական ակտիվի հանդիպումների արդյունքում կորոշվի, թե Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների թեկնածուներից ում բաժին կհասնեն պատվիրակների քվեները, որոնք ընտրվում են այդ նահանգների ազգային կուսակցական համագումարների ընթացքում: Այնուհետեւ հայտնի կդառնա ԱՄՆ նախագահի պաշտոնում կուսակցությունների պաշտոնական թեկնածուների անունները:



