Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 2 բաժակ
- հյութ լոլիկի - 0,5 բաժակ
- բուսայուղ - 0,5 բաժակ
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- քրքում - 0,5 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- Միջուհի համար՝
- բուսայուղ - 3 ճ/գդ
- կաղամբ - 1 կգ
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 3 ճ/գդ
- ընկույզ - 1 բաժակ
- հիլ(кардамон) - 0,5 թ/գդ
- խմելի սունելի - 0,5 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- ձիթապտուղ կանաչ
Պատրաստման եղանակ
- Ալյուրը փխրեցուցիչի հետ մաղում ենք և 10 րոպե հանգիստ թողնում: Ավելացնում ենք քրքումը, լոլիկի հյութը, բուսայուղը և մեկ պտղունց աղը: Խմոր ենք հունցում: Գնդում ենք, ծածկում և 30 րոպե հանգիստ թողնում: Ստանում ենք փափուկ, առաձգական և ենթարկվող խմոր:

- Քանի դեռ խմորը հագստանում է, զբաղվենք միջուկով: Կաղամբը մանր քերիչով անցկացոնւմ ենք, կամ մանր կտրատում: Խոր թավայի մեջ տաքացնում ենք բուսայուղը, ավելացնում ենք կաղամբը և 10 րոպե շոգեխաշում: Միջուկի համար մեզ վարսակի փաթիլներ են անհրաժեշտ: Ընկույզն այս միջուկի մեջ գլխավոր դերակատարություն ունի, այնպես որ այն բլենդերով կամ գրտնակով բավականին մանրացնում ենք: Մանրացված ընկույզը, վարսակի փաթիլները, հիլը, խմելի-սունելին, աղը, աղացած սև պղպեղը միջուկի համար նախապատրաստում ենք:

- Ապա ստացված զանգվածը լցնում ենք շոգեխաշած կաղամբի վրա և հանգամանորեն խառնում ենք: Միջուկը պատրաստ է: Ձևամանը բուսայուղով պատում ենք և վրան ալյուր ենք լցնում: Խմորը գրտնակում ենք և դնում ձևամանի մեջ՝ դեպի վեր ենք ձգում խմորը, որպեսզի եզրերը բարձր լինեն: Միջուկը հավասար շերտով տարածում ենք: Թխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում մինչև պատրաստ լինի: Կարող է մոտավորապես 45 րոպե տևել:

- Մեր ուտեստը պատրաստ է: Վրան կանաչի ենք ցանում և ձիթապտուղ ենք դնում:
Մի կտոր կտրում ենք և վայելում:


Կարկանդակ պատրաստելիս, ընկույզի տեսակը նշանակություն չունի, կարող ենք պնդուկ լցնել, նուշ, ընկույզ։ Այն շատ հարմար է պատրաստել հատկապես պահքի շրջանում:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D6%86%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF-quiche/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



