kilis-e-3-roket-mermisi-dustu-1-kisi-hayatini_x_8236471_67Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սիրիային սահմանակից Թուրքիայի Քիլիս նահանգի տարածք է ընկել 3 հրթիռ, որոնք արձակվել են Սիրիայի տարածքից։ Հրթիռներից մեկը դիպել է բնակելի տանը, զոհվել է 1 մարդ։

Կան նաև վիրավորներ, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ Պայթյունը խուճապ է առաջացրել տեղաբնակների շրջանում։ Մնացյալ երկուսն ընկել են ամայի տարածքներում։ Միջադեպը գրանցվել է այսօր՝ ժամը 14.00-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել