Այս օրերին երգիչ Սարգիս Ավետիսյանը Մոսկվայում է. նա մասնակցելու է Euromusic Entertainment-ի կողմից կազմակերպված Մարտի 8-ի նվիրված համերգին: Երգիչը նաև նկարահանում է իր նոր տեսահոլովակը, որի մասին պատմել է BlogNews.am-ին. «Սա իմ առաջին տեսահոլովակն է, որ նկարահանում եմ Հայաստանից դուրս: Կարծում եմ` այն կլինի շարունակական ոչ միայն Մոսկվայում, այլ նաև ուրիշ երկրներում: Լսարանին կփորձեմ միշտ հաճելի նորություններով անակնկալներ մատուցել»:

Տեսահոլովակի նախաձեռնությունը Սարգիսի պրոդյուսեր` Արսեն Աղամիրյանին է, իսկ ըստ սյուժեի Սարգիսը լուսանկարիչ է, ով ժամանաել է Մոսկվա. «Չեմ ուզում շատ փակագծերը բացել, որպեսզի հետաքրքրությունը չկորի, բայց այս տեսահոլովակս կտարբերվի մյուսներից, քանի որ այն խաղարկային է և նկարահանմանը մասնակցել են պրոֆեսիոնալ դերասաններ: Պրոդյուսերի դերակատարը նկարահանվել է շատ ռուսական ֆիլմերում, իսկ մեր հայերնակից հերոսուին` Զիփին, Արկադի Ռայկինի անվան թատրոն և կինոյի ստուդիայի սան է: Ես էլ փորձել եմ ներդնել ամբողջ դերասանական տաղանդս, որպեսզի խաղս հնարավորինս անկեղծ ստացվի: Ինքներդ շատ շուտով կդատեք»:

Երգը կոչվում է «Սիրահարվել եմ», երաժշտության և խոսքերի հեղինակը  Լուսինե Գրիգորյանն է, գործիքավորումն արել է Սերգեյ Հովհաննիսյանը, ձայնագրությունը Հարությունյանի, կլառնետ` Հրանտո, տեսահոլովակի ռեժիսորն է Ալեքսեյ Ռուսակովն, ով արդեն հասցրել է մի շարք ռուսական աստղերի տեսահոլովակներ նկարահանել. «Երգը ունի հետաքրքիր պատմություն, Լուսինեն այն գրել էր իր համար և կատարել: Երբ այդ երգը լսեցինք մեզ շատ դուր եկավ, այն իմ ոճին համապատասխան էր: Պրոդյուսերիս միջամտությամբ կապնվեցինք Լուսիներ հետ, ով բնակվում է ԱՄՆ-ում, խնդրեցինք որ վաճառի մեզ: Լուսինեն չմերժեք, մանավանդ երբ իմացավ, որ ես եմ կատարելու և քանի որ երգը նոր էր դուրս եկել, Լուսինեն այն հեռացրեց համացանցից: Երգը պարային ոճում է, իսկ իմ երգերի գերակշռող մասն սիրո մասին, այն նույնպես կնվիրվի բոլոր սիրահարներին»:

Սարգիսն նշում է, որ Մոսկվայում ևս ոչ պակաս տաղանդավոր ռեժիսորներ կան. «Այստեղ նկարեցի, որ մի փոքր ձեռքագրի տարբերություն լիներ, ես ինքս էլ սիրում եմ փոփոխություններ: Գիտեք նման մեծ մեգապոլիսում նկարահանել տեսահոլովակ, այն էլ խաղարկային և մեծ սյուժով ավելի բարդ է քանի պատկերացնում էինք: Այս հարցում մեզ օգնեց մեր շատ սիրելի ընկեր «Euromusic Entertainment»-ի գլխավոր պրոդյուսեր Տարոն Պողոսյանը: Ես շատ շնորհակալ եմ, քանի որ առանց նրա օգնության մենք չէինք կարող նկարահանումներն իրականացնել: Տեսահոլովակում կա ֆլեշ մոբի հատված, որի նկահանման համար մի ամբողջ առևտրի տուն է փակվել և տրամադրվել մեզ: Փառք Աստծո մեր կողքին կային մարդիկ ում շնորհիվ էլ մեր նախագիծն իրականցավ, ես շատ շնորհակալ եմ Սոֆյա Գուլյանին, Գարիկ Գյորգյանին, իմ պրոդյուսերին` Արսեն Աղամիրյանին, Ալեքսեյ Ռուսակովին և քանի որ թիմը շատ մեծ էր հատ-հատ անունները չեմ կարող նշել: Ես պարզապես հիացած եմ նրանց բոլորի կատարած աշխատանքով»: 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել