Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- գազար - 400 գր
- ձու - 4 հատ
- բուսայուղ - 1 ճ/գդ
- կարագ - 1 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- Միջուկի համար՝
- կաթնաշոռ - 200 գր
- սամիթ - 2 ճյուղ
- սխտոր - 1-3 պճեղ
- թթվասեր - 1-2 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Գազարը մաքրում ենք և անցկացնում ենք մեծ քերիչով(բնականաբար ավելի հեշտ և արագ կստացվի, եթե կոմբայնով քերենք)։ Կարագն ու բուսայուղը թավայի մեջ լավ տաքացնում ենք, այնուհետև լցնում ենք գազարը։

- Թույլ կրակի վրա մոտ 10-20 րոպե, պարբերաբար խառնելով, շոգեխաշում ենք։ Գազարը չպետք է վառվի կամ չորանա, այն պետք է թույլ կրակի վրա շոգեխաշվի` աստիճանաբար փափկանալով։ Աղ և պղպեղ ենք անում։

- Գազարը ամբողջությամբ սառեցնում ենք, ավելացնում ենք դեղնուցները և խառնում։

- Ձվի սպիտակուցները մեկ պտղունց աղի հետ լավ հարում ենք, մինչև փափուկ բեզե ստանանք։

- Հարած սպիտակուցները մաս առ մաս ավելացնում ենք գազարին (յուրաքանչյուր մաս լցնելուց հետո զգուշորեն խառնում ենք)։

- Տապակը յուղաթղթով պատում ենք, վրան ենք լցնում գազարով զանգվածը (ուղղանկյունաձև մոտ 30x35սմ)։ Զանգվածից դեպի եզրերը ջուր է դուրս գցելու, դա նորմալ է, զանգվածը համասեռ չէ։

- Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 10-15 րոպե թխում ենք, չենք չորացնում։ Պատրաստի շերտը ամբողջությամբ սառեցնում ենք։

- Միջուկի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լցնում ենք ամանի մեջ (կաթնաշոռը սենյակային ջերմաստիճանի պետք է լինի)։ Սխտորը լցնում ենք ըստ ճաշակի։ Սամիթը մանր կտրատում ենք և ավելացնում զանգվածին։

- Լավ խառնում ենք, և անհրաժեշտության դեպքում թթվասեր ենք ավելացնում։ Միջուկը պետք է շատ թանձր լինի, բայց այնպես, որ հնարավոր լինի շերտի վրա հավասարապես քսել։

- Միջուկը տարածում ենք շերտի վրա` եզրերից մի քանի սանտիմետր բաց ենք թողնում։

- Ռուլետի տեսքով շատ ձիգ փաթաթում ենք։

- Այնուհետև փաթաթում ենք սննդային փաթեթի մեջ, նվազագույնը 1 ժամով սառնարանն ենք տեղափոխում։
Սուր դանակով մեկ սանտիմետրանոց կտորների ենք բաժանում և հյուրասիրում։
Ի դեպ այսպիսի ռուլետ պատրաստելիս ցանկալի է Մասկարպոնե կամ Ֆիլադելֆիա պանիրներ օգտագործել, բայց եթե չունենք, կաթնաշոռն էլ հարմար կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



