Ինչպես արդեն գիտեք, «Հայկական Վարկածի» ազատ գոտի բաժինը սկսել է նոր շարք. «Մարդն ինչպես որ է».

Կյանքի մասին կարելի է անվերջ խոսել, այնուհանդերձ, այսօր կփորձենք բացահայտել կյանքի հիմնական իմաստը՝ ներկայացնելով հայտնի մտածողների պատկերացումները դրա մասին.

1.Կյանքն ամենից ավելի կատարյալ ու հետաքրքիր է այն ժամանակ, երբ մարդը պայքարում է այն բանի դեմ, ինչը նրան խանգարում է ապրել: Մ. Գորկի

2.Կյանքն ինքնին՝ ո՛չ բարիք է, ո՛չ չարիք. այն թե բարու և թե չարի շտեմարան է, նայած, թե դուք ինքներդ ինչի եք վերածել այն: Մ. Մոնտեն

3.Կյանքը այն օրերը չեն, որ անցել են, այլ նրանք, որ հիշվում են: Պ.Ա. Պավլենկո

4.Ինչպես առակը, այնպես էլ կյանքը, գնահատվում է ոչ թե երկարությամբ, այլ բովանդակությամբ:  Սենեկա

5.Շատ մարդիկ ապրում են չապրելով, այլ միայն պատրաստվում են ապրել:  Վ. Գ. Բելինսկի

6.Կյանքը սովորեցնում է միայն նրանց, ովքեր այն ուսումնասիրում են: Վ. Օ. Կլյուչևսկի

7.Կյանքում գլխավոր ողբերգությունը պայքարը դադարեցնելն է: Ն. Ա. Օստրովսկի

8.Կյանքը ո՛չ տառապանք է և ոչ էլ հաճույք, այլ մի գործ, որը մենք պարտավոր ենք անել և ազնվորեն այն հասցնել մինչև վերջ: Ա. Տոկվիլ

9. Ապրել՝ չի նշանակում շնչել, դա նշանակում է գործել: Ոչ թե այն մարդն է շատ ապրել, որի տարիքն ավելի մեծ է, այլ նա, ով ամենից ավելի շատ է զգացել կյանքը: Ժ. Ժ. Ռուսո

10.Կյանքն ինձ համար հալվող մոմ չէ: Դա կախարդական ջահի նման ինչ-որ բան է, որը մի ակնթարթ ընկել է իմ ձեռքը, և ես ուզում եմ նրան ստիպել բոցկլտալ հնարավորին չափ ավելի պայծառ, նախքան գալիք սերունդներին հանձնելը: Բ. Շոու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել