Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի իրանական այցից հետո Թուրքիա են ժամանելու նախ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ապա՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին։
Դավութօղլուի իրանական այցից հետո կողմերը ծրագրել են մեծացնել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը, որը վերջին շրջանում նահանջ է ապրել։ Դավութօղլուն Իրան էր այցելել 160 գործարարի ուղեկցությամբ։ Ակնկալվում է, որ Զարիֆը Թուրքիա կայցելի մարտին, իսկ Ռուհանին՝ ապրիլին։
2012 թվականին Իրանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 22 միլիարդ դոլար, իսկ ահա 2015 թվականին դա նվազել է մինչև 10 միլիարդ դոլարի։ Երկու երկրների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները հիմնականում վերաբերում են Սիրիայի հարցին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



