2015 թվականի ընթացքում Թուրքիայում տղամարդիկ 454 կին են սպանել: Նրանցից 309-ը սպանվել են հրազենով, 91 կին էլ ծանր վիրավորվել է: Հիշյալ սպանություններից միայն 40-նն է բացահայտվել:
Այս մասին հայտնում է թուրքական DemokratHaber լրատվական կայքը` նշելով, որ Թուրքիայում կանանց նկատմամբ հանցագործությունները շարունակվում են նաև 2016 թվականին:
Կայքը դրա պատճառը համարում է Թուրքիայում կանանց պաշտպանությունն ապահովող համապատախան օրենքների բացակայությունը, ընտանական միջնադարյան բարքերը և քաղաքացիների զինվածությունը (Թուրքիայում յուրաքանչյուր 10 տղամարդուց մեկի մոտ, 3 տանից մեկում զենք կա), որոնք կանանց նկատմամբ հանցագործությունների թվով Թուրքիան տանում են դեպի անդունդ:
Թուրքիայում կանանց նկատմամբ հանցագործությունների 90 տոկոսը կատարվում է զենքի գործադրմամբ:



