Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն վստահ է, որ ակումբում ճիշտ են վարվել՝ Մատս Հյումելսին նշանակելով թիմի ավագ:
«Ամիսներ առաջ կարծիքներ էին հնչում, թե նպատակահարմար չէ Հյումելսին նշանակել «Բորուսիա»-ի ավագ: Սակայն նա բարձրակարգ ավագ է: Մեր թիմի պաշտպանության գիծը հիանալի է կատարում իր պարտականությունները, իսկ Հյումեսլը շատ լավ է կազմակերպում խաղը:
Պարզապես, դժվար է բառերով ներկայացնել Հյումելսի կատարած աշխատանքը»,- Bild-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել