«Արագածոտնի նորանշանակ ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ազատվել Է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի հավատարիմ օգնական Կարեն Տոնոյանից, որը մարզում մարզպետի տեղակալին հավասար համբավ ուներ։ Կարեն Տոնոյանի անունը մամուլում շատ Է հոլովվել։ Նրա պատճառով մարզպետարանի տարբեր պաշտոնյաներ մարզպետի առանձնասենյակում արժանացել են հանդիմանությունների, իսկ Սարգիս Սահակյանի ծննդյան տարեդարձերից մեկի ժամանակ Էլ Կարեն Տոնոյանը գյուղապետերի և մարզի դպրոցների տնօրենների շրջանում դրամահավաք Է կազմակերպել, որպեսզի մարզպետին նվեր անեն։


Գաբրիել Գյոզալյանի նորամուտով մարզպետի խորհրդական Ս: Վարդանյանը ևս ազատվել Է զբաղեցրած պաշտոնից։


Հիշեցնենք, որ Գաբրիել Գյոզալյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ ՀՀԿ-ՀՅԴ Քաղաքական հուշագրի ստորագրման արդյունքում։ ՀՀԿ-ական Սահակյանն այս պաշտոնը զբաղեցնում Էր 2009 թվականից»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել