resized_642a6-1609_tur_picture_20160302_7669943_7669937Թուրքիայի իշխանությունները բաց են ցանկացած թեմայով երկխոսության համար և դիտարկում են խոսքի ազատությունը որպես թուրքական ժողովրդավարության հիմնարար արժեք՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ ի պատասխան Zaman-ի խմբագրության շենքի զավթման ֆոնին մեղադրանքների։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նրա խոսքով՝ թերթի դեմ դատախազի կողմից առաջադրված մեղադրանքները չեն առնչվում խոսքի ազատությանը, այլ վերաբերում են փողերի լվացմանն ու երկրի քաղաքացիների ազատությունների դեմ դավադրության համար թերթի կիրառման նպատակով պետական կառույցներում ներդրված անձանց հանցագործություններին։

Դավութօղլուն նաև նշել է, այս իրավիճակից պետք է գլուխ բերի դատական մարմինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել