«Վերնիսաժի հարևանությամբ շաբաթ-կիրակի օրերին գործող  հնամաշ իրերի շուկան,   որտեղ ինչ մտքովդ  անցնի՝ կարող  ես գտնել  բայց՝ օգտագործված,   վերջին շրջանում իր  սահմաններն
ընդլայնել է,  մեկ-երկու քայլ է մնում,  որ շուկան հասնի Խանջյան փողոց։  Այստեղի
առևտրականների հետ  զրույցից հասկացանք,   որ ի տարբերություն հագուստի խանութների,
տոնավաճառների ու  «մոլ»–երի,  որտեղ առևտուրը պակասել է,  իրենց հաճախորդներն ավելացել
են։  Թեև այստեղ  վաճառվող  ապրանքները  «ջրի գին» ունեն,  բայց մարդիկ անգամ 500
գրամանոց ինչ-որ բանն էլ  են սակարկում։ Որքան էլ կառավարության պատասխանատուները
վստահեցնում են,  որ  մեր  երկրի ու քաղաքացիների  վիճակը լավացել  է,   տնտեսական աճ ունենք,
այս շուկան արտացոլում է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրական վիճակը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել