Համացանցում են հայտնվել «6-րդ գոտու» (Area 6) լուսանկարները, որը գտնվում է ԱՄՆ Նևադա նահանգի անապատում՝ հայտնի «51-րդ գոտուց» ոչ հեռու: Ավիաբազայի լուսանկարները հրապարակել է Google Earth ծառայությունը՝ հաղորդում է The Daily Mail-ը:
Դրանում պարզորոշ երևում են մոտ 5 հազար ֆուտ (մոտ 1.5 կմ) երկարությամբ վայրէջքա-թռիչքուղին, մեծ անգարը և մի քանի շենքեր:
Այսպես կոչված՝ «6-րդ գոտի»-ն, որը 1945-1992-ը օգտագործվել է ստորգետնյա միջուկային փորձարկումների համար, այսօր օգտագործվում է անօդաչու թռչող սարքերի փորձարկման համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



