«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջին պահին հրաժարվել է գնել իր սանիկ Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» սնանկացած ընկերությունը, որի գույքը բանկերը վաճառքի են հանել։


Մեզ հայտնի դարձավ, որ Ծառուկյանը պայմանավորվածություն Է ունեցել «Պրոմեթեյ» բանկի հետ, որ գնելու Է «Քինգ դե լյուքսի» գույքը, բանկում վերջնական հաշվարկ են արել, փաստաթղթեր նախապատրաստել, սակայն դեռևս անհայտ պատճառներով Ծառուկյանը հրաժարվել Է գործարքից։ Հիշեցնենք, օրեր առաջ ԲՀԿ նախկին նախագահի մամուլի   խոսնակ   Իվետա  Տոնոյանը   մեր  թղթակցի հետ զրույցում չէր բացառել, որ Գագիկ Ծառուկյանը ցանկություն կհայտնի գնել «Քինգ դե լյուքսը», որը սպասարկում էր Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան  երթուղիները։   Արդյունքում  արդեն   մի քանի օր է, աբովյանցիներն ու չարենցավանցիները տրանսպորտի լուրջ խնդիր ունեն»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել