Դերասանուհի Կասի Բրաունը, ով անցյալում եղել է Լեոնարդո Դի Կապրիոյի անձնական օգնականը, պատմել է, թե ինչպիսին է եղել իր աշխատանքը այդ մակարդակի աստղի հետ, հայտնում է mediahouse.com.ua-ը:
Կասին Լեոնարդոյի հետ աշխատել է «Ավիատոր» ֆիլմի նկարահանման ժամանակ 2003 թվականին: «Լեոն և ես նկարահանումների ժամանակ միշտ զվարճանում էինք: Մենք պաշտում էինք հետևել մարդկանց և հիմարություններ անել, ներկայացնել տարբեր կերպարների, նմանակել»,- հիշում է Կասին:
Դի Կապրիոյի հետ աշխատելու ժամանակ Կասին շատ բան է իմացել նրա մասին: Օրինակ, թե ինչքան շատ է նա սիրում միայնությունը: Դերասանը նրան պատմել է, որ պաշտում է Հելոուինը, քանի որ կարող է հագնել ցանկացած կոստյում և «հանդիստ շրջել՝ չվախենալով, որ մարդիկ իրեն կճանաչեն»: «Նա շատ խելացի է, լավ է հասկանում քաղաքականությունից, փոփ-մշակույթից, պատմությունից: Նա հումորի հիանալի զգացողություն ունի: Լեոն պաշտում է մարդկանց հետ կիսվել իր պատմություններով և կենսափորձով»: