Tert.am–ը գրում է.

Բելգիայի քաղաքացի Էրիկ Վեկմանը դիմում էր ներկայացրել ավտոտնակ կառուցելու թույլտվությունը ստանալու համար, սակայն քաղաքային իշխանություններից մերժում էր ստացել: Նա ցանկանում էր ավտոտնակ կառուցել իր սննդամթերքի խանութը փակելուց հետո: Սակայն պարզվեց, որ դա հնարավոր չէ՝  քաղաքի տեսքը չխաթարելու պատճառով: 

Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` չհանդուրժելով մերժումը` բելգիացին հնարամիտ եղանակ է գտել ավտոտնակ կառուցելու համար: 

Բելգիացին որոշել է ավտոտնակ կառուցել այնպես, որ արտաքինից կառույցը հենց խանութի ցուցափեղկ  է հիշեցնում: Դա հնարավոր է դարձել  ցուցափեղկի բացման խորամանկ եղանակի շնորհիվ, որն ընդամնեը 2 րոպեի գործ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել