168.am–ը գրում է.

Հրապարակվել է Վլադիմիրում տղայի վրա առյուծի ձագի հարձակման տեսանյութը

Վլադիմիրում LifeNews-ի քաղաքացիական լրագրողը տեսախցիկի վրա նկարահանել եւ LifeCorr-ի հավելվածով ուղարկել է տղայի վրա առյուծի ձագի հարձակման տեսագրությունը: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գիշատչին վզափոկով զբոսնելու էին հանել շարժական կենդանաբանական այգում:

Կադրերում երեւում է, թե ինչպես է այգու աշխատակիցը խաղում գազանի հետ՝ նրան խաղացնելով վզափոկով: Բայց հանկարծ առյուծի ձագն ուշադրություն է դարձնում մոտակայքում գտնվող մի երեխայի վրա եւ նետվում նրա կողմը:

Գիշատիչը երեք ցատկով հաղթահարում է մինչեւ տղան եղած տարածությունը: Աշխատակցուհին չի հասցնում դրան հակազդել, եւ առյուծի ձագին հաջողվում է գետնին տապալել տղային ու ճանկերով բռնել վզի հատվածը:

Տղային փրկում են գլխանոցը եւ հաստ շարֆը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել