Այս երիտասարդ կինն ընդամենը իր մեկ լուսանկարով իսկական ֆուրոր է առաջացրել: Ոչ, նա ո՛չ թոփ-մոդել է, և ոչ էլ նույնիսկ սովորական մոդել: Այս կնոջ անունը Ռեյչել Հոլլիս է: Նա 32 տարեկան է և ունի երեք հիանալի բալիկներ:

Վերջերս, Կանկունում հանգստանալիս՝ խնդրեց իր ամուսնուն, որ նա լուսանկարի իրեն բիկինիով: Չնայած իր մարմնի վրայի հետծննդյան բծերին՝ Ռեյչելն առանց ամաչելու իր լուսանկարները հրապարակեց Facebook-ի և Instagram–ի իր էջերում:

Համաձայնեք, որ լայն ժպիտով և մազերը հետևում հավաքած՝ Ռեյչելն իսկապես շատ ինքնավստահ և սեքսուալ տեսք ունի:

1

Իր նկարին կից նա շատ հզոր գրություն է արել. «Այո, ես գիտեմ, որ իմ մարմնի վրա շատ ճաքեր կան, բայց ես չեմ ամաչում լուսանկարվել բիկինիով: Երեք երեխաներ ունենալուց հետո մարմնիս վրա բազմաթիվ թերություններ են առաջացել, բայց ես չեմ ամաչում բիկինի հագնել: Այդ թերություններից յուրաքանչյուրը վկայում են այն մասին, որ ես երջանկություն եմ ունեցել երեխաներ լույս աշխարը բերել, իսկ որովայնիս հատվածում կախված, թուլացած մաշկն էլ վկայում է այն մասին, որ երեխաներ ունենալուց հետո ես ջանասիրաբար աշխատել եմ ավելորդ քաշից ազատվելու համար: Ես բիկինի եմ կրում, քանի որ միակ տղամարդը, ում կարծիքը կարևոր է ինձ համար, գիտի, թե ինչի միջով եմ ստիպված եղել անցնել, նման տեսք ունենալու համար: Այդ տղամարդը, նայելով իմ մարմնին, ասում է, որ երբեք ավելի սեքսուալ մարմին չի տեսել: Սիրելի կանայք, մարմնի վրայի ճաքերն ամենևին էլ սպիեր չեն: Առաջ գնացեք՝ հպարտորեն ցուցադրելով ձեր մարմինը»:

Այս լուսանկարը մեծ ֆուրոր առաջացրեց թե՛ տղամարդկանց, թե՛ կանաց շրջանակներում: Այն ավելի քան 10 միլիոն դիտում է ունեցել:

Ի տարբերություն շատ աղջիկների, ովքեր իդեալական լուսանկարներ են միայն հրապարակում՝ այս կինը ցանկացել է ուղղակի անկեղծ լինել ինքն իր և ուրիշների հանդեպ:

Մի ամաչեք ինքներդ ձեզանից: Սիրեք ձեզ և ձեր մարմինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել