Tert.am-ը գրում է.

Brent հյուսիսծովյան ապրանքանիշի նավթի գինը 2015-ի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հատել է 40 դոլարի սահմանը` մեկ բարելի դիմաց:

Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը` ընդգծելով, որ նավթի գնաճի պատճառը ԱՄՆ-ում հորատման աշտարակների թվի 6-ամյա նվազագույնի չափով կրճատման մասին տվյալներն են:

Եվրոպական ապրանքանիշի նավթի գինը բարձրացել է 3.6 տոկոսով: Նշվում է, որ ՕՊԵԿ-ի անդամ և այլ նավթարդյունահանող երկրների հանդիպումը՝ արդյունահանումը սառեցնելու հարցով, տեղի կունենա մարտի 20-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Այս մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, Դոհայում կամ Վիեննայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել