turkey-eu1Araratnews.am-ը գրում է.

Եվրամիության և Թուրքիայի ղեկավարները որոշել են երկարաձգել Բրյուսելի մեկօրյա արտահերթ գագաթնաժողովը, երբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փախստականների խնդիրների լուծմանը վերաբերող «նոր գաղափարներ» է ներկայացրել:

Ինչպես հայտնում է BBC-ն` առաջին նիստի ավարտին ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ Անկարան «ավելի շատ է առաջարկում, բայց և պահանջում է ավելի շատ»:

Ակնկալվում է, որ ԵՄ 28 երկրի առաջնորդների հետ աշխատանքային ճաշի ժամանակ թուրք  վարչապետը կհնչեցնի  նոր առաջարկները, ինչից հետո գագաթնաժողովը կշարունակվի երեկոյան` համաձայնության հասնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել