Panorama.am-ը գրում է.
ԵՄ-ն երբևէ չի զգացել Թուրքիայի կարիքը ավելին, քան հիմա, և համարյա թե երբևէ Անկարան չի եղել դաշնիքի համար այդքան տհաճ գործընկեր, քան այժմ: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխացմամբ` իր հեղինակային հոդվածում այսպես գրում է «Financial Times» պարբերականի վերլուծաբան Գեդեոն Ռահմանը:
Վերջինիս խոսքով` ԵՄ-ն ցանկանում է Թուրքիայի օգնությամբ լուծել ներգաղթյալների հետ կապված ճգնաժամը, սակայն առկա են կողմերի համագործակցությունը դժվարացնող բազմաթիվ գործոններ:
ԵՄ-ն, ըստ վերլուծաբանի, հույս ունի, որ Անկարան կխոչընդոտի ներգաղթյալների անցումը Հունաստան և կպահի փախստականներին իր տարածքում:
Այդուամենայնիվ, ըստ Գեդեոն Ռահմանի, իր բոլոր գործողություններով Անկարան ցույց է տալիս, որ վեր է ածվում «Ավելի ու ավելի բռնապետական երկրի, որի նախագահը գործում է ելնելով սեփական քմահաճույքից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



