Բիլ Բաուէրման՝ Օրեգոնի համալսարանի թեթև ատլետիկայի հավաքականի մարզիչը, մի գեղեցիկ օր հասկանում է, որ իր մարզիկների պարտության հիմնական պատճառը առանձնապես ոչ պրոֆեսիոնալ խաղակոշիկներն են, որոնք մարզիկների համար չէին ապահովում անհրաժեշտ հարմարավետություն: Այդ խաղակոշիկները նա ձեռք էր բերում 5 դոլարով, իսկ ահա որակյալ գերմանական մարզակոշիկները թանկ էին նրա համար՝ 30 դոլար: Ու քանի որ ատլետների համար մարզակոշիկներն իսկապես շատ կարևոր նշանակություն ունեն, Բիլը որոշում է ինքնուրույն պատրաստել դրանք իր մարզիկների համար: 1950-ականների վերջերին Բիլի առաջին մարզակոշիկը փորձարկում է նրա սանը՝ Ֆիլ Նայթը, ով անմիջապես հավանություն է տալիս, իսկ որոշ ժամանակ անց նաև հաղթում մրցաշարում: Դրանից հետո նա որոշում է զբաղվել բացառապես մարզակոշիկների արտադրությամբ և այդ նպատակով նա ընդունվում է Ստենֆորդի բիզնես դպրոց: Նրանց մարզիչ-սան կապը վերածվում է ընկերության, հետո նաև գործընկերության: Նրանք որոշում են միասին նաև մարզակոշիկներ արտադրել:

12784366_166457297068504_2077524231_n

1962 թվականին Ֆիլն ավարտելով բիզնես դպրոցը մեկնում է Ճապոնիա, որպեսզի խթանի մարզչի արտադրանքի վաճառքը: Ներկայանալով Blue Ribbon Sports ընկերության մենեջեր՝ նա այցելում է Օնիտսուկա Թայգեր-ի գործարան և ձեռք է բերում նրանց արտադրանքի ԱՄՆ ներմուծման իրավունք: Վերադառնալուց հետո նա Բաուերմանին է ցույց տալիս Թայգերի խաղակոշիկները և սեփական գաղափարները՝ համաձայն որոնց որոշ չափով ձևափոխելուց հետո կարելի կլինի ստանալ էժան և որակյալ մարզակոշիկ:
1964 Նայթն ու Բիլը պաշտոնապես հիմնում են Blue Ribbon Sports՝ յուրաքանչյուրը ներդնելով 500-ական դոլար: Այդ գումարով նրանք գնում են 300 զույգ Թայգերի մարզակոշիկ և սկսում են կատարելագործել: Բիլը ձևափոխում էր դրանք, իսկ Ֆիլի ֆունկցիան իրացումն էր: Նրանց հաջողության գաղտնիքն այն էր, որ նրանք չէին մտածում շահույթի մասին և ամբողջ հասույթ նորից ներդնում էին գործի մեջ: 1 տարի անց նրանք ունեին առաջին համագործակցողը՝ մարզիկ Ջեֆ Ջոնսոնը, ով նաև տիրապետում էր վաճառքի տնօրենի մասնագիտությանը: Ընկերությունն առավել հայտնի դարձնելու նպատակով նա սկսում է անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդին (պրոֆեսիոնալ մարզիկներին)՝ վերցնելով նրանց անհատական տվյալները և կոնտակտային համարներ: Որոշ ժամանակ անց զանգահարում էր նրանց՝ ճշտելու, թե չունեն արդյոք նրանք բողոքներ կամ առաջարկություններ իրենց մարզակոշիկներից, ի՞նչն է նրանց դուր գալիս և ինչը ոչ: Արդյունքը շոշափելի էր. վաճառքի ծավալները սկսեցին աճել: Իսկ 1965 թվականին Կալիֆորնիա նահանգի Սանտա-Մոնիկե-ում բացվեց նաև առաջին խանութը…
Այսօր երիտասարդները, Nike սպրորտային կոշիկներ կրելով, իրենց կերպարը դարձնում են նորաձև և երևելի: Միշտ էլ այդպես է, պատահականությամբ եղածը հասնում է բարձունքների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել