«ԲԳԿ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ստորագրահավաք է սկսել Ազգային ժողովում ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի, որը կալանավորվել է փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։


Էլինար   Վարդանյանի   նախաձեռնած ստորագրահավաքին     միացել     են պատգամավորներ  տարբեր  խմբակցություններից։


Ինչպես և սպասելի Էր, նախաձեռնած ստորագրահավաքին չէր միացել ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ստեփան Դեմիրճյանը։ Դա պատահական չէ, քանի որ մեկ ամիս առաջ Վարդգես Գասպարին պառկել էր Ստեփան Դեմիրճյանի տան առջև, քանի որ պատգամավորն անտարբեր է կալանավորներ Հայկ Կյուրեղյանի ու Գևորգ Սաֆարյանի խնդիրների հանդեպ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել