Մշակված ռազմավարությունը պայքարի ընթացքի հիմնական գաղափարն է, որով էլ պայմանավորվում է պայքարի ընթացքն ու դրան մասնակցող տարատեսակ առանձին խմբերի միավորման ժամանակահատվածն ու մանրամասները: Ռազմավարության մշակումը ներառում է նաև պայքարի մասնակիցներից հատուկ խմբերի ձևավորում, որոնք պետք է զբաղվեն ավելի փոքրամասշտաբ առաջադրանքների իրականացմամբ: Հայկական իրականության մեջ ռազմավարության այս հատվածն առավել հայտնի է որպես «ցանցային պայքարի» սկզբունք, ինչն էլ հաճախակի օգտագործվում է առավել առաջադեմ քաղաքացիական ակտիվիստների շրջանում: Ռազմավարության մշակման ընթացքում հարկավոր է հաշվի առնել պայքաի ընտրված ձևի իրականացումն արդյունավետորեն կիրառելուն անհրաժեշտ բոլոր գործոնները: Հարկավոր է միշտ հիշել, որ տարբեր գործողությունների արդյունավետ իրագործումը պայմանավորված է տարբեր գործոններով և դրանք գնահատելիս հարկավոր է մաքսիմալ օբյեկտիվ լինել: Իրատեսական և արդյունավետ ռազմավարություն մշակելու համար պայքարի կազմակերպիչներից պահանջվում է հնարավորինս հստակ սահմանել իրենց վերջնական նպատակները և որոշել, թե ինչպիսի քայլերի հաջորդականությամբ է հնարավոր արդյունավետորեն իրականացնել դրանք: Նպատակների հստակ սահմանումն ու դրանց արդյունավետորեն կիրառելու տարբերակները գնահատելը վերաբերում են նաև մարտավարության մշակմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել