Hraparak.am–ը գրում է.
Քիչ առաջ Ծովակալ Իսակովի փողոցում, ԱՄՆ դեսպանատան դիմաց, մեքենա է պայթել: Hraparak.am-ին հայտնում են, որ մեքենայի մեջ երկու մարդ է եղել, քիչ առաջ շտապ օգնության մեքենայով տուժածներին տեղեփոխեցին բժշկական կենտրոն, բարեբախտաբար մահվան դեպք չի գրանցվել, բայց նրանց վիճակը շատ ծանր է: Թե ինչի հետևանքով է հրդեհ բռնկվել մեքենայում, կամ պայթել այն, դեռ պարզ չէ: Ականատեսներից մեկի խոսքերով մեքենան թռել է քարե պատնեշի վրայով:
Նյութի աղբյուր՝ http://hraparak.am/?p=103246&l=am/amn+despanatan+dimac+meqena+e+paytel+lusankarner+avtovtari+vayric
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել