Politika.am–ը գրում է.

bfc37135bb73ef9a3abfec28ef6a58cc

«Լուսանկարում Ստամբուլի «մամա Ռոզան» է, իսկական անունը Բավական է, ազգանունը` Այվազյան: Այս կինն ունի ՀՀ քաղաքացիության 4 անձնագիր: Նա Հայաստանից, մասնավորապես Վանաձորից, Շիրակի մարզի տարբեր քաղաքներից հայուհիներին խափելով տանում է Թուրքիա և տարբեր հասարակաց տներում աշխատացնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: «Հետաքրքիր է, որ ՀՀ կողմից հետախուզվող այս կնոջը չեն կարողանում բռնել: Ես այս կնոջ տունը գիտեմ, ձեռքի հեռախոսը գիտեմ, որտեղ է ապրում, դա նույնպես գիտեմ: Ստամբուլում այնպիսի մարդ չկա, որ նրան չճանաչի, բայց ձայն բարբառո հանապատի: Նման կանայք շատ կան, իհարկե, բայց սա առանձնահատուկ երևույթ է: Իսկական հանցագործ է: Վերջերս Հրազդան քաղաքից երեք աղջիկների է տարել, պոլսահայերն այդ երեք աղջիկներին գտել, հանել էին այդ հասարակաց տնից ու ասել` մենք ձեզ որքան պետք է գումար կտանք, միայն թե գնացեք»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել