«Իրավունք» թերթն օրեր առաջ գրել էր, որ նախագահի նախկին թեկնածու, «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը գնել Է մոտ 50,000 դոլարանոց «Պրադո» մակնիշի մեքենա։ «Իրավունքը» հետաքրքրվեց՝ ինչ միջոցներով Է գնել մեքենան Ա. Ղուկասյանը։ «2007 թ.–ին վարկ եմ վերցրել ու գնել այն»,– ասաց նախագահի նախկին թեկնածուն։


Մեր դիտարկմանը՝ նման թանկարժեք մեքենա կարող Է գնել լավ վարձատրվող աշխատանք կամ բիզնես ունեցողը, Անդրեաս Ղուկասանն ասաց, որ իր եկամուտների մասին հաշվետվությունը ներկայացրել Է ԿԸՀ 2013-ին, երբ առաջադրվել Էր նախագահի թեկնածու։ «Իմ եկամուտների չափը բավարարում Է»,– ասաց «Նոր Հայաստանի» անդամը։


Անդրիաս Ղուկասյանն այդպես Էլ չմանրամասնեց՝ հիմա բիզնես գործունեություն ծավալո՞ւմ Է կամ որևէ տեղ աշխատո՞ւմ Է, որ կարողացել է վարկ վերցնել՝ թանկարժեք մեքենա գնելու համար։ Թե ինչու է «Նոր Հայաստանի» անդամը դա գաղտնի պահում, անհասկանալի է»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել