«Մինչև հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»։

Real Politic կոչեցյալն հենց այսպես է լինում։ Հստակ գնահատական է տրված այն իրողությանը, որը շատերը արդեն երկու տասնամյակից ավելի փորձում են ձևափոխել կամ գոնե թե չնկատել։ Այնինչ միանգամայն հստակ է, որ այդ պետությունների հետ հարաբերություններում առաջընթացի որևէ հնարավորություն իսկապես չկա։ Փոխարենը կա հակամարտություն, որը նոր չէ և դեռ երկար է շարունակվելու։ Այնպես որ, պետք չէ խուսափել այն իրողությունից, որի պայմաններում, ինչպես դարձյալ ճիշտ նկատել է երկրի ղեկավարը, վաղուց ենք սովորել ապրել ու զարգանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել