Ով ինչ ասես կարող է գրել, մեկնաբանել, նույնիսկ` վարկաբեկել: Եվ եթե ռեալ կյանքում անհնար է մոտենալ նախարարին, պատգամավորին, քաղաքապետին, ապա սոցկայքերում շփումը դարձել է անմիջական: Ծննդյան օրերին ինձ կշնորհավորի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իմ գրառումները կլայքի պատգամավորը, նախարարը.. Կգրեմ քոմենթներ, կշնորհավորեմ, կամ կքննդադատեմ: Իրոք, ժամանակները փոխվել են, մենք էլ` նույնպես: Բայց ակնհայտ է` մենք դարձանք քաղաքացիական բարձր մշակույթով հանրապետություն, խոսքին տրվեց լիիրավ ազատություն... Կարևոր է, որ դա ծառայեցվի մեր պետության կայացմանն ու հզորացմանը...

Իսկ ես հպարտ եմ, որ ֆեյսբուքյան իմ ընկերների կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Shushan Petrosyan, Մարգարիտ Եսայանը , նախարար Armen Ashotyan- ը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան - ը, Երևանի քաղաքապետարանի վարչության պետ Maria Baraghamyan -ը,, այլ պաշտոնյաներ, իշխանական ուժերի և ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք չեն զլանում գոնե այս ֆորմատով շփվելու և լինելու մարդ... Շնորհակալություն` Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում ձեր ներդրումի համար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել