2015 թ․ զբոսաշրջային նպատակներով Անթալիա է մեկնել 4610 ՀՀ քաղաքացի՝ կազմելով Թուրքիայի այդ մարզում հանգստացողների 0.04%-ը։
ՀՀ քաղաքացիների՝ Անթալիա մեկնելու բարձրակետը եղել է օգոստոս ամիսը՝ 1677 մարդ, իսկ ամենաքիչն այնտեղ մեկնել են դեկտեմբերին՝ ընդամենը 9 մարդ։ Սա անկումային ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ 2013 և 2014 թվականների նույն ամսին այդ թիվը եղել է 833 և 395։
Անթալիա զբոսաշրջիկներ գալիս են ամենաշատը Գերմանիայից, ապա Ռուսաստանից, որտեղից, սակայն, նոյեմբերից հետո նկատվում է կտրուկ անկում՝ պայմանավորված քաղաքական պատճառներով։
Հարևան ադրբեջանցիները կազմում են Անթալիայի զբոսաշրջիկների 0.33%-ը՝ 35674 մարդ՝ հայաստանցիներից մոտ 8 անգամ շատ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել