էթWnews.am-ը գրում է.

Գեղեցիկ դերասանուհիների պակաս մեր ֆիլմերը հիմա էլ չունեն, բայց նրանք առաջինն էին: Դերասանուհիներ, ովքեր հայտնվելով եթերում, դառնում էին հայ տղամարդկանց  սիրելին, դերասանուհիներ, ովքեր աչքի էին ընկնում ոչ միայն իրենց խաղով, այլև՝ գեղեցկությամբ:                         Wnews.am-ն առանձնացրել է հայկական կինոյի ամենագեղեցիկ դերասանուհիներին:  Ալլա Թումանյան.  «Տղամարդիկ»  ֆիլմում Կարինեի կերպարից հետո դերասանուհի Ալլա Թումանյանը դարձավ  հայ տղամարդկանց կուռքն ու հայկական կինոյի ամենագեղեցիկ դերասանուհին: Նուրբ դիմագծեր, մեծ աչքեր. «Ինստիտուտի բոլոր տղաներն ասում էին Օօօ, հետո Ալլան ընդունվեց թատրոն և բոլոր դերասաններն էին ասում Օօօ, հետո նկարահանվեց ֆիլմերում և արդեն ամբողջ Խորհրդային միությունն էր  հիանում նրանով»,-պատմում են Ալլա Թումանայնաի ընկերները:   1 

Անահիտ Թոփչյան. Մեծ կապույտ աչքերով Անահիտի խաղացանկում հարյուրից ավելի դերեր են ` ոչ միայն թատրոնում ու հայկական կինոյում, այլև ռուսական  կամ ավելի ստույգ` խորհրդային  կինոյում, բայց դրանք այն դերերը չէին, որոնց մասին նա երազում էր: «Սկզբում վիրավորվում էի, հետո հասկացա, որ  սա  պարզապես  մեր ռեժիսորների էսթետիկան է: Նրանք հայ կնոջը պատկերացնում են որպես տղամարդու կողքին ընդամենը  ֆունկցիոնալ  դեր կատարող մի էակի, որը պիտի  ճաշ  եփի, երեխա ծնի ու բավարարի նրա կրքերը…»,-ասում է նա:  «Գիտեք, հենց այդ  պատճառով ես անգամ չէի ուզում ամուսնանալ: Վախ ունեի, որ նույնը պիտի կրկնվի կյանքում: Ես ասում էի, որ ծնվել եմ բեմի, արվեստի համար և ինձ  չի հետաքրքրում ամուսնական կյանքը: Եվ երբ Ալեքսանդրն ինձ  ամուսնության առաջարկ արեց, մերժեցի: Միայն երբ խոստացավ չխանգարել իմ ստեղծագործական կյանքին, ընդունեցի առաջարկը: Նա ասաց, որ ինձ չի խանգարի, ավելին` կօգնի… Եվ  այդպես էլ եղավ»,-պատմում է Անահիտը: Անահիտ Թոփչյանը հայ գրաքննադատ, արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Թոփչյանի կինն է: Untitled-1

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել