Պատահականություն է, թե ոչ, բայց վերջին տարիներին հենց ձմռանն են նկատվում ազգայնական հողի վրա Ստամբուլի հայերի վրա հարձակումների ու սպանությունների դեպքերը: Ցավալի վիճակագրությունը կարելի է սկսել 2007 թվականի հունվարի 19-ին Դինքի սպանությամբ, ապա հիշել նաև Ստամբուլի Սամաթիա թաղամասում բնակվող տարեց հայուհիների սպանություններն ու հարձակումները 2012-ի դեկտեմբերին և 2013-ի հունվարին: Վերջին դեպքն էլ այս տարվա փետրվարի 6-ին էր, իսկ թիրախում կրկին տարեց պոլսահայերն էին: Անհայտ անձինք Սեդա և Հակոբ Դեմիրջիների բնակարան էին ներխուժել, նրանց ամուր կապել էին խոզի պարանով և գողանալով թանկարժեք իրերը՝ հեռացել էին: Ամուսինը խեղդվել էր, իսկ նրա կնոջը հաջողվել է փրկել: Թեև սա կարող էր «դասական» գողությունների շարքին դասվել, սակայն հայերին խոզի պարանով կապելը հիմնավոր կասկածների տեղ է թողնում..
Վերոնշյալ բոլոր դեպքերում էլ թիրախում հենց Պոլսի հայերն են:
Բացի վերը նշվածը, չարաբաստիկ ձմեռների համատեքստում պետք է առանձին շեշտել նաև փետրվարի վերջին պարբերաբար կրկնվող պատկերը, երբ Խոջալուի դեպքերի հետ կապված՝ ադրբեջանական լոբբինգի ակտիվ աջակցությամբ, Թուրքիայում հակահայ տրամադրությունների ալիք է բարձրանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել