Սա ի՞նչ համեմատություն ա, ես չեմ հասկանում.

1.Համեմատել չի լինի, պղինձը տարեկան տասնյակ հազարավոր տոննաներ կարելի ա ստանալ, եկամուտը ահռելի ա, վճարած հարկերը՝ ահռելի: Մեղրով նույն ծավալները ստանալու համար անրաժեշտ կլինի ամբողջ Հայաստանի տարածքը դարձնել մեղվանոց, մարդկանց էլ էվակուացնել:

2.Մեղրի գինը առնվազն երկու անգամ էժան է, քան պղնձինը: Մաքուր մեղրի գինը չգտա, բայց արդեն վերջնական պատրաստ փաթեթավորված, վաճառքի հանված մեղրի մեկ տոննայի գինը 1,5 հազարից 5,000 է՝ կախված որակից ու փաթեթավորումից՝ http://www.alibaba.com/showroom/bee-honey-price.html

Զատո 97 հատ share ունի նկարը


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել