Արմավը զարմանալի պտուղ է, որը շատ երկրներում առողջությունն ամրապնդող ու կյանքը երկարաձգող պտուղ է համարվում։ Ասում են, որ Չինաստանում ապրում են բավականին տարեց մարդիկ, ում երկարակեցության գաղտնիքը հենց արմավն է։ Ինչևէ, սա չափազանց առողջարար պտուղ է, որը շատ դիետոլոգներ խորհուրդ են տալիս օգտագործել քաղցրի փոխարեն։ Բացի այդ, արմավը դեռ հին ժամանակներից հայտնի էր իր բուժիչ հատկություններով։

Բժիշկները պնդում են, որ արյան մեջ շաքարի պակասը հանգեցնում է նրան, որ մարդը սկսում ավելորդ քաղց զգալ, իսկ ընդամենը մի քանի արմավի օգտագործումը հագեցնում է քաղցի զգացումը։ 

Արմավը 23 տեսակ ամինաթթուներ է պարունակում, որոնք բացակայում են շատ այլ մրգերում։ Դրանք հարուստ են նաև տրիպտոֆան անփոխարինելի ամինաթթվով, որն անհրաժեշտ է ուղեղի աշխատանքի ու հոգեկան առողջության համար, հատկապես՝ ծեր տարիքում։ Տրիպտոֆենը դանդաղեցնում է ծերացման գործընթացը։ Սննդի մեջ դրա բավականաչափ պարունակությունը հնարավորություն է տալիս կանգնեցնել բջիջների ծերացման գործընթացը։ Բացի այդ, տրիպտոֆենի շնորհիվ արմավը հանգստացնոող ու քնեցնող հատկություն ունի։

Բացի տրիպտոֆենից, արմավները  նաև գլուտամինաթթու են պարունակում, որը կանխարգելում է այրոցը՝ չեզոքացնելով հավելյալ արտադրվող ստամոքսաթթուն։ Այն պարունակում է նաև սելեն, որը նվազեցնում է քաղցկեղային հիվանդություները, ամրապնդում իմունային համակարգն ու նվազեցնում սրտային հիվանդությունների ձեռքբերման հավանականությունը։

Շնորհիվ մեծ քանակությամբ գլյուկոզայի ու ֆրուկտոզայի (որոնք արագ ճեղքվում են օրգանիզմում) և վիտամին B5-ի՝ արմավը ոչ միայն հագեցնում է, այլև ֆիզիկական ուժ, էներգիա և ուղեղի ու նյարդերի թարմություն է հաղորդում։

Ինչպես բուսական սնունդը, արմավները նույնպես չեն պարունակում խոլեստերին։ 100 գրամ արմավի էներգետիկ արժեքը 142-274 կկլ է կազմում, իսկ չորացրած վիճակում՝ 340 կկլ։

Ընդամենը 200 գրամ արմավ գնելով՝ Դուք անթիվ քանակությամբ հանքանյութեր, աղեր ու վիտամիններ եք գնում։ Հետազոտողները համոզված են, որ օրական 10 արմավը բավական է մագնեզիումի, պղնձի, ծծումբի, երկաթի 1/2 և կալցիումի ¼ օրական չափաբաժինը ստանալու համար։ Այնպես որ, սնվելով միայն արմավով ու ջրով, կարելի է մի քանի տարի ապրել։

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ.

♦ արմավները չեն հանդիսանում առողջության համար որևէ վտանգավոր բակտերիա, միկրոբ կամ մակաբույծ կրող։

♦ արմավը պարունակում է նյութեր, որոնք սպանում են մարդու օրգանիզմում առկա ախտածին բակտերիաները։

♦ արմավն անփոխարինելի սնունդ ու դարման է տիեզերագնացների համար։ Բացի այդ, այն ավելի առողջարար է, քան ձկնկիթը։

♦ արմավը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք խթանում են արգանդի մկանների կրճատմաննը, ինչը լավացնում է ծննդաբերության գործընթացը՝ այն դարձնելով արագ ու ոչ այնքան ցավոտ։

♦ արմավը պարունակում է A վիտամին, որը լավացնում է աչքերի տեսողությունը, հատկապես՝ մթության մեջ։

♦ արմավի անոթի օգտագործումը սպանում է մակաբույծներին

♦ արմավը միրգ է, սնունդ, դարման ու քաղցրավենիք

Խորհուրդ է տրվում օգտագործել արմավը հատկապես հետևյալ դեպքերում

մտավոր գերծանրաբեռնվածության դեպքում

♦ ֆիզիկական գերծանրաբեռնվածության դեպքում

♦ շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում

♦ պակասարյունության ու սպիտակարյունության դեպքում

♦ սրտանոթային հիվանդությունների դեպքում

♦ իմպոտենցիայի դեպքում

♦ նյարդային համակարգի խանգարման դեպքում

♦ առողջ հղիության ու հետծննդաբերական շրջանում վերականգնման համար

♦ ծովային հիվանդության ու սրտխառնոցի դեպքում

♦ մրսածության ժամանակ

♦ լավ մարսողության համար

♦ արյան լավ շրջանառության համար

♦ հակաբիոտիկների կողմնակի ազդեցությունը նվազեցնելու համար

♦ մայրական կաթի առատության համար

♦ իմունային համակարգի ամրապնդման համար

♦ տրոմբոցիտների կանխարգելման համար

♦ նյարդային անհավասարակշռություն ունեցող երեխաների համար

♦ արթրիտի կանխարգելման համար

♦ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կանխարգելման համար

♦ նյութափոխանակության ու արյան մեջ խոլեստերինի նվազեցման համար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել