Անարդյունավետ գործող ընդդիմադիր ուժերի առկայության պարագայում ցանկացած իշխանություն հաճախ անխոցելի է թվում: Հետախուզական գործակալությունները, ոստիկանությունը, զինված ուժերը և պետական կառավարման մյուս լծակները վերահսկվում են ազդեցիկ փոքրամասնության կողմից: Երկրի ֆինանսական համակարգը, բնական ռեսուրսների տնօրինումն ամբողջությամբ գտնվում է իշխանության տրամադրության ներքո: Իշխանության համեմատ ընդդիմադիր ուժերը թույլ և անօգնական են թվում, և հաճախ ընդդիմադիրների անարդյունավետ գործունեությունը պայմանավորվում է հենց վերոգրյալ օբյեկտիվ իրողություններով: Իշխանության անխոցելիության դեմ անզորության այս ընկալումն ընդդիմության արդյունավետ գործունեության ծավալումն անհավանական է դարձնում: Բայց ինչպես ասում են՝ «սատանան այդքան վախենալու չէ, որքան մենք կարծում ենք»:
Նույնիսկ ամենաանխոցելի թվացող իշխանությունն ունի իր բազմաթիվ խոցելի կողմերը, և ցանկացած իշխանության հնարավոր է հաղթել, երբ հայտնի են նրան խոցելի կողմերը, և քաղաքական ընդդիմադիր պայքարն ուղղված է ընդդեմ այդ խոցելի կողմերի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել