Ադրբեջանական և պրոադրբեջանական ջանքերը տապալված են:
ԵԽԽՎ-ն մերժեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն ամբողջությամբ խեղաթյուրող զեկույցը: Դրանով կասեցվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործուներությանն ու խաղաղ կարգավորմանը խոչընդոտող մի մեծ քայլ: ԵԽԽՎ մեծամասնությունն արգելեց Ադրբեջանին զբաղվել խաբեությամբ ու վտանգել խաղաղությունը Հարավային Կովկասում:
Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն բան արեցին հանուն ճշմարիտ ու արդար քաղաքականության հաղթանակի: Շնորհակալ եմ ԵԽԽՎ օտարերկրյա այն պատգամավորներին, ովքեր քվեարկեցին դեմ կամ առնվազն չմասնակցեցին ադրբեջանական ավանտյուրային կամ էլ ձեռնպահ մնացին դրանից: Մեկ առ մեկ բոլորին շնորհակալություն:
Շնորհակալություն մեր պետական ու հասարակական ինստիտուտներին, իմ գործընկեր պատգամավորներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, սփյուռքյան կազմակերպություններին, անհատ մարդկանց` միասնական ու արդյունավետ աշխատանքի համար:

P.S. Ինչ վերաբերում է Միլիցա Մարկովիչի զեկույցին, վստահ եմ, ադրբեջանցուն ջուրը չի, որ հետաքրքրում է: Նա փորձում է հումանիտար վերնագրերի տակ քաղաքական տեքստեր թաքցնել, որը մեկ բառով պետք է անվանել մանր ժուլիկություն: Կարծում եմ՝ ԵԱՀԿ ՄԽ-ի հետագա աշխատանքներին այն չի խոչընդոտի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել