Խաղաղ անհնազանդությամբ կայուն ժողովրդավարական համակարգ ունեցող հասարակություն և պետություն ստեղծելն այդքան էլ դյուրին չէ: Խաղաղ անհնազանդության շարժում ձևավորելու և արդյունավետ կիրառելու համար անհրաժեշտ են ռազմավարական հմտություններ, կազմակերպվածություն, գործողությունների մանրամասն պլանավորում, բարձր կարգապահություն և քաղաքական ջիուջիցուի հմուտ կիրառում: Վերոգրյալ բաղադրիչների առկայությունը քաղաքական անհնազանդությանը ուժ է հաղորդում, առանց որի շարժումն ուղղակի դատապարտված է տապալման: Խաղաղ անհնազանդությունն արդյունավետ կիրառելու համար անհրաժեշտ է նաև սեփական ուժն արդյունավետ կիրառելու կարողություն ունենալ, առանց որի դրական արդյունքի հասնելն ուղղակիորեն անհնարին է դառնում: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպիսի ուժի մասին է խոսքը: Ինչպիսի՞ ուժ պետք է կարողանա մոբիլիզացնել ժողովրդավարական ընդդիմությունը, որը բավարար կլինի արձանագրել համապատասխան քաղաքական արդյունք: Վերոգրյալ հարցերի պատասխաններն ընկած են հաճախակի անտեսվող «քաղաքական ուժ» (political power) հասկացության հիմքում: Այս հասկացությունն իրականում կարևորագույն նշանակություն ունի խաղաղ անհնազանդության շարժումների համար, սակայն, ցավոք սրտի, այն հաճախակի անտեսվում է քաղաքական ուժերի կողմից (հայաստանյան քաղաքական ուժերի պարագայում խոսքերն ավելորդ են):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել