Օմբուցմեն Կարեն Անդրեասյանը հրաժականի դիմում է ներկայացրել` բացատրելով նաև հրաժարականի պատճառը: ԱՄՆ դեսպանատունը սրտաճմլիկ հայտարարություն է տարածում, դրանից մեկ օր առաջ ամերիկյան լրատվամիջոց «Ազատություն» ռադիոկայանը նյութ է հրապարակում` «Օմբուդսմենը հեռացավ. իրավապաշտպանները խոսում են ճնշումների և սպառնալիքների մասին» վերտառությամբ, որտեղ ամերիկյան ֆինանսավորմամբ հ/կ ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանը ներկայացվում է որպես իրավապաշտպան ու ապրիորի հայտարարություն է անում առ այն, թե Կարեն Անդրեասյանին ճնշել են… Նույն գիծն ամերիկացիներն առաջ են տանում իրենց իսկ շահած, պահած, փայփայած քուչի թուլի` Սաքունցի շուրթերով:

Լարիսա Ալավերդյանն էլ «Ազատության» հետ զրույցում նշում է, թե Կարեն Անդրեասյանը ճնշման հետևանքով է հրաժարականի դիմում ներկայացրել: Հետո «մեծավարի» պատմում է, թե իրեն էլ ժամանակին ճնշել են, բայց ինքը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Ի՞նչ ի նկատի ունի Լարիսա Ալավերդյանը, ճի՞շտ եմ հասկանում, որ ուզում է ասել, թե ինքն ավելի տղամարդ տղա է, քան Կարեն Անդրեասյանը: Բա դա ասելու բա՞ն է: Ընդհանրապես, ի՞նչ է նշանակում՝ «ճնշել են»: Կարեն Անդրեասյանը նման բան ասե՞լ է կամ ակնարկե՞լ է: Կամ ո՞նց են ճնշել. ծեծե՞լ են, թե՞ մեքենայի տակ են ցանկացել գցել, իմանանք էլի...

Եթե ՀՀԿ խմբակցության պատգամավորն ԱԺ ամբիոնից կոշտ քննադատել է օմբուցմենին, դա եղավ, որ Կարեն Անդրեասյանին ճնշեցի՞ն: Իսկ ո՞ւմ չեն քննադատում այս երկրում. սկսած հանրապետության Նախագահից մինչև ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյան ու Լյովիկ Զուրաբյան... Բոլորին էլ, կարծես, կոշտ քննադատել են ու քննադատում են: Դա եղավ ճնշե՞լ, թե՞ Անդրեասյանը սուրբ է: Անգամ Վեհափառին են այս երկրում քննադատում...

Ոմանք կասեն, թե ամերիկացիները նման մեթոդներով ճաշ են եփում, որ Հայաստանում «մեծանա ժողովրդավարության մակարդակը, և իշխանությունը հասարակական վերահսկման ենթարկվի»: Ինքս էլ դրա համոզված կողմնակիցն եմ: Նաև շատ կցանկանայի, որ ԱՄՆ-ում էլ ժողովրդավարության մակարդակը բարձրանար, ու հասարակությունը վերահսկեր Սպիտակ տանն ու ամերիկյան դեսպանատների գործունեությունն արտասահմանում: Որ հասարկությունն այնպես վերահսկեր իշխանությանը, որ գերմանական նացիստներին ու ԷսԷս-ի սպաներին չվերցնեին ծառայության ԱՄՆ-ում, այլ դատեին Նյուրնբերգում: Որ միջուկային զենք չկիրառեին 2 խաղաղ քաղաքների վրա, ռազմական ներխուժում չկազմակերպեն սուվերեն պետության տարածք` միջուկային զենք ման գալու, հետո պարզեն, որ սխալվել են ու մնան, նավթն էլ ծախեն ու լափեն...

Եվ ընդհանրապես ազնիվ կլինի, որ Կարեն Անդրեասյանի փոխարեն ամերիկացիները չխոսեն ու ոչ էլ փորձեն նրան օգտագործել իրենց իմպերիալիստական շահերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել