Հաճախակի է քննարկվում «ինքնակազմակերպվող հասարակություն» եզրույթը, որն իրենից ենթադրում է բավականին զարգացած և դիմարողականության բարձր հատկանիշներ ունեցող քաղաքացիական հասարակություն, ինչն էլ դեռևս անհնարին է ստեղծել և զարգացնել հետսովետական Հայաստանում: Ինքնակազմակերպվող հասարակությունը հիմնականում հանդիպում է կոնսոլիդացված ժողովրդավարություն ունեցող երկրներում, որոնցում ամբողջությամբ գործում են ժողովրդավարական հասարակության և քաղաքական ինստիտուտները: Մեր նման երկրներում ինքնակազմակերպվող հասարակության մասին խոսելը հիմնականում պայմանավորված է որոշակի կրթական մակարդակ ունեցող անձանց կողմից պոպուլիզմի չարաշահմամբ: Հետևաբար, մինչև ինքնակազմակերպվող հասարակության մասին խոսելը նախ և առաջ հարկավոր է բարձրացնել հենց հասարակության վճռականությունն ու ինքնավստահությունը, ինչպես նաև դիմադրելու կարողությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել