Հարգելի՛ տնային տնտեսուհիներ ջան, օգտվեք մեր պապերի կուտակած փորձից ու ձեր ընտանիքի անդամներին ստիպեք, որ մեծ քանակությամբ սխտոր օգտագործեն: Այն կարող եք գցել ճաշի մեջ գազօջախն անջատելուց 2-3 րոպե առաջ, այն կարող եք նաև խաշել՝ գցելով սխտորը ջրի մեջ՝ առանց կեղևահան անելու ու այսպես շարունակ բազմաթիվ մեթոդներով, եթե հոտի հարցն եք ուզում լուծել: Մեր հողի վրա աճած այս հրաշալի բույսը բազմաթիվ հիվանդությունների դեմ լավագույն դեղամիջոցն է, դարերով փորձություն անցած: Վատ տարիներին, երբ ջեռուցումը խնդիր էր, շատ տարածված էր նաև սխտորի պճեղը վզին կախելը, որն, ինչպես ասում էին, կանխում էր վիրուսով հիվանդանալը: Ասելիքս այն է, որ պարտադիր չէ ամեն անգամ վազել դեղատուն և պայքարել արդեն սկսված հիվանդության դեմ, այլ կարելի է ճիշտ սնվել ու կանխել հիվանդությունները: Ամեն շաբաթ սխտորի օգտագործումը դարձրեք սովորութ ու կհամոզվեք՝ որքան առողջ կլինեք դուք ու ձեր ընտանիքի անդամները: Առողջություն բոլորիս, ու թող ներեն ինձ դեղ ներմուծողները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել