Նավթն ընկել է, և հիմնական խաղ է մնացել Չինաստանին վարկաբեկելը (դե ռուսների տնտեսական ծավալն էնքան փոքր է, որ դրա վրա խաղալն անհնար էր)։
Պատերազմի էին գնում ռուսների դեմ, որի շնորհիվ բոլոր հարցերը կլուծվեին, քանի որ ռազմականով ռուսները բավական ուժեղ են, արմագեդոնի հեռանկար կար, և դա կարդարացներ ցանկացած սցենար՝ շուկաների հետ կապված:
Բայց Պուտինը հասցրեց կրակել հեռահար հրթիռներով, և ամերիկացիք ստիպված ետ կանգնեցին ճակատայինից ռուսների դեմ:
Հիմա արդեն մտածում են կիսատ-պռատ, առանց պատերազմի լուծումների շուրջ: Մասնավորապես մտածում են Չինաստանին սնանկացնելու մասին: Բայց ինչպե՞ս. Չինաստանն արտադրող երկիր է:
Իմ նկատածով՝ դեռ որ կոնկրետ ծրագիր չկա, այս ու այն ուղղությամբ կտցում են և նայում՝ ինչ կստացվի:
Առաջին քայլը Չինաստանի ֆինանսական վարկաբեկումն է: Հզոր պրոպագանդա է գնում, թե չինական ամեն ինչի վստահությունը զրո է, ծախել է պետք չինական ակցիաները, փախչել չինականից ու գնել ամերիկյան պարտատոմսերը:
Սրա հիմքը չկա, բայց կապ չունի՝ շուկաներում ահռելի քանակի անտեր փողեր կան, որոնց շարժից փող է հնարավոր սարքել, մասնավորապես՝ թոշակային ֆոնդերը, որոնց թալանի հաշվին հնարավոր է նորից մեծ խաղեր խաղալ:
Սրանով միգուցե որոշ ժամանակ շահեն, մինչև մի որևէ տեղ մեծ արյամբ ու ավիրումներով մի կարգին պատերազմ կպցնեն ու նոր հաշվով խաղը սկսեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել