Ռուսական հեռուստաընկերությունը մեծ՝ հատուկ ռեպորտաժ է պատրաստել ԼՂՀ-ի պատմության, ներկայի և բանակի մասին, օբյեկտիվ ներկայացրել հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ խոսելով ադրբեջանական ագրեսիայի մասին: Հաջողված տեսանյութ է: Ադրբեջանի ԱԳՆ-ն ժամանակ չի կորցրել, և արդեն պաշտոնական հայտարարություն է արել այդ երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Ադրբեջանը բողոքի նոտա կհղի ՌԴ-ին, չեմ կասկածում, որ կարգելի տեսանյութի հեղինակ Ելիզավետա Խրամցովայի մուտքը Ադրբեջան, կսկսվի հետապնդում այդ լրագրողի նկատմամբ:
Ի՞նչ պետք է անի հայկական կողմը. ի վերջո, մեդիան շատ անգամ ավելի հզոր զենք է, քան դիվանագիտությունը, ուստի.
1. նախ հայկական մեդիա դաշտը հենց վաղվանից պետք է լծվի այս նոր ճակատամարտին՝ որքան հնարավոր է տարածելու և պրոպագանդելու ռուսական հայամետ հաղորդումը,
2. ապա մենք պետք է գործին խառնենք նաև իշխանությանը: Սակայն այս դեպքում ոչ թե հայտարարությունների, այլ գործողությունների միջոցով: Ճիշտ կլինի, որ հայկական դիվանագիտական խողովակներով հաղորդումը թարգմանվի և տարածվի տարբեր երկրներում, դեսպանատների միջոցով տարածվի:
Ռեպորտաժը` ստորև (խմբ.)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել