2010-ից ամեն օր խոսում եմ Արևմտյան Հայաստանում ապրող հայերի ազգային ինքնության պահպանման մասին և այն անհրաժեշտության մասին, որ նրանց վրա պետք է աշխատանք տանել, քանի որ լուրջ գործոն են հայկական պետականության և հայկական շահերի համար: Ավելի քան 5 տարի ամեն օր ասում եմ, որ, ներսից ծանոթ լինելով Թուրքիայի ներքաղաքական և հասարակական տեղաշարժերին, կասկած չկա, էդ երկիրը գնում է մասնատման ճանապարհով, և արդեն այսօրվանից պետք է պատրաստվել դրան՝ վաղը մեր հողերի վերադարձն ապահովելու համար: Հայ և հայաստանցի մասնագետների ու վերլուծաբանների մեծ մասը պարբերաբար շեշտում էին, երևակայական մոտեցում է, էմոցիան շատ է, և այլն... Այսօր, երբ գնալով վատանում են ռուս-թուրքական հարաբերությունները, երբ ռուսական կամ այլ լրատվամիջոցները շատ են խոսում Թուրքիան մասնատելու մասին, հայերի մեջ գլուխ են բարձրացնում մարդիկ, որոնք կարծես բացահայտում են անում. պետք է մտածել Արևմտյան Հայաստանի մասին... Հարգելիներս, այդ մասին վաղուց է պետք մտածել, այսօր կարող ենք դառնալ հերթական մանրադրամ... Գոնե լավ է, որ քիչ, բայց ունենք հեռատես մտածողներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել